շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին:

«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում երկաթուղային աղետի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին և շուտափույթ և լիարժեք ապաքինում մաղթում այս ողբերգական վթարից տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ։

Միջադեպը տեղի է ունեցել Անդալուսիայի ինքնավար համայնքում՝ Մալագայից Մադրիդ մեկնող գնացքի մասնակցությամբ։ Այն տեղափոխում էր մոտ 300 ուղևոր։ Ըստ առկա տեղեկությունների՝ գծերից դուրս եկած գնացքը բախվել է մայրաքաղաքից Ուելվա մեկնող մեկ այլ գնացքի, որը նույնպես Անդալուսիայում է։ Այդ գնացքում ուղևորների թիվը մոտ 100 էր։

  • Կիսվել: