շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը. ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարին

Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը. ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։

Այս մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում տեղ գտած գրառման մեջ։ 

 

«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։ 

 

  • Կիսվել: