ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի հետ
«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության հեռանկարներին, քննարկել համատեղ ծրագրերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և մշակել նոր նախաձեռնություններ՝ ուղղված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։


