ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ

Ապրիլի 4-ին Չեխիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Դանա Կովարիկովայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև Չեխիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ և ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

  • Կիսվել: