շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանի հետ

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանի հետ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, որը «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում:

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
 
«Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: