ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարար Միրզոյանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

Նա հանդիպելու է նաև Հունաստանի ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

  • Կիսվել: