ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարի հանդիպումը Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի քարտուղարության գործադիր տնօրենի հետ
Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեի հետ։
Զրուցակիցները քննարկել են ֆորումի կողմից նախաձեռնվող ծրագրերը: Անդրադարձ են կատարել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ֆորումի ակտիվ ներգրավվածությանը։
ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն աջակցելու ֆորումի կողմից նախաձեռնվող հետագա ծրագրերին։