ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ 6 մարզի 11քաղաք և 37 գյուղ շուրջօրյա ջրամատակարարում կունենան․ ներդրվել է 81 մլն եվրո

ՀՀ 6 մարզի 11քաղաք և 37 գյուղ շուրջօրյա ջրամատակարարում կունենան․ ներդրվել է 81 մլն եվրո

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Նա մասնավորապես նշել է. «Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց_Ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000 -ը։

Նոր մանրամասներ Գորիսի «ռազբորկայից». կան վիրավորներ․ կասկածյալների մեջ են Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիները
 

  • Կիսվել: