ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ 18 համայնքներում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

ՀՀ 18 համայնքներում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքները։

Ըստ դրանց` իշխող թիմը 17 համայնքներում անցկացվող ընտրություններում պարտվել է 8-ում` Ճամբարակում, Տաշիրում, Ալավերդիում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Անիում, Բերդում, Քաջարանում:

Ըստ այդմ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 2 299 քվե։ «Հզոր համայնք» դաշինքի օգտին քվեակել է 1327 ընտրող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 181 մարդ, «Հանրապետություն» կուսակցության՝ 539 մարդ։

Թալինում նույնպես ՔՊ-ն հաղթանակ է տարել։ Փաշինյանի գլխավորած ուժի օգտին քվեարկել է 7 990 թալիցի, երկրորդ տեղում «Արդար Հայաստան» կուսակցությունն է՝ 2 323 քվեով, հաջորդում է  ՀՅԴ-ն 1 193 քվեով,  «Ապրելու երկիր»-ը ստացել է 913 ձայն, «Կայունություն»՝ը 879։

Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստացել է 5 257 քվե։

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում ՔՊ-ն հաղթել է 48 ձայնի տարբերությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1 731 քվե, ՔՊ-ն՝ 1 779։

Լոռի Բերդ համայնքում էլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն առաջատար է։ Այստեղ ՔՊ-ի օգտին քվեարկել է 1 254 ընտրող, «Ապրելու երկիր»-ը ստացել է 619 քվե, «Հանրապետություն»-ը՝ 338։

Նույն մարզի Տաշիր համայնքում ՔՊ-ն  պարտություն է կրել։ «Միասնական համայնք» դաշինքը ստացել է 5 904 ձայն, ՔՊ-ն՝ 2 376։

Ալավերդիում հաղթանակ է տարել «Ապրելու երկիր» կուսակցությունը` 6 791 քվե, ՔՊ-ն՝ 6 557, ՀԱԿ-ը՝ 340, ՀՅԴ-ն՝ 316։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում էլ ՔՊ-ն պարտվել է՝ ստանալով 5 571 քվե։ «Միասնական համայնք» դաշինքի օգտին քվեարկել է 6 812 մարդ։ «Ապրելու երկիր»-ը ստացել է 879 քվե։

Նույն մարզի Ակունք համայնքում ՔՊ-ն ստացել է 2 708 ձայն, «Համախմբում» կուսակցությունը՝ 2 098 քվե։

Բյուրեղավանում հաղթանակ է տոնել «Միասնություն» դաշինքը՝ ստանալով 2 079 քվե։ ՔՊ-ն ստացել է 1 247 քվե, «Արադար Հայաստան»-ը՝ 1 157, ՀՅԴ-ն՝ 166։

Ջրվեժ համայնքում ՔՊ-ն առանց մրցակից է, ստացել է 2 084 քվե։

Շիրակի մարզի Անի համայնքում հաղթանակ է տոնել «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 3763 քվե։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 730-ով քիչ մարդ, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 1 037 ձայն։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում Փաշինյանի թիմակցը հաղթել է` ստանալով 4 093 ձայն: «Աշխատանք և արդարություն» կուսակցությունը ստացել է 2 693 քվե, «Մեկ Հայաստան»-ը՝ 979, «Զարգացող համայնք»-ը՝ 570, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 794, ՀՅԴ-ն՝ 403։

Քաջարանում ՔՊ-ն պարտություն է տարել։ «Դեպի Միասնություն» դաշինքի օգտին քվեարկել է 3 127  ընտրող, ՔՊ-ն ստացել է 1 118, «Դեպի Միասնություն» դաշինքը՝ 482։

Վայոց Ձորի Արենի համայնքում ՔՊ-ն ստացել է 3 281 քվե, «Հանրապետություն»-ը՝ 388։
Եղեգիս համայնքում էլ ՔՊ-ն ստացել է 1 593 ձայն, «Ազատական» կուսակցությունը 1 162, «Վերելք» կուսակցությունը՝ 45։

Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։

Ալագյազում 773 քվեով հաղթանակ է տոնել Մախմուդով Ջասմը, մյուս թեկնածուն՝ Անզոր Ուռուսյանը ստացել է 444 քվե։

 

 

  • Կիսվել: