շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հղկվում է փաթեթ. Ռուդենկոն անդրադարձել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը

Հղկվում է փաթեթ. Ռուդենկոն անդրադարձել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը

Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է։

 ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ չնայած Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնությանը, այս ուղղությամբ կոնկրետ քայլերի վերաբերյալ կողմերի միջև առկա են տարաձայնություններ։

«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է: 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել թե երկաթուղու, թե ճանապարհային կապերը տարածաշրջանում վերականգնելու ուղղությամբ: Ներկայումս «հղկվում է» փաթեթ, այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը»,-նշել է Անդրեյ Ռուդենկոն։

  • Կիսվել: