ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Hetq.am պարբերականի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից․ ՔՊ

Hetq.am պարբերականի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից․ ՔՊ

Hetq.am պարբերականի տեղեկությունը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունվարի 25-ին ասաց  կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նշենք, որ նախօրեին Hetq.am պարբերականը տեղեկացրել էր, որ, առնվազն ընդհուպ մինչեւ Հայաստանի նախագահ ընտրվելը, Արմեն Սարգսյանն ունեցել է կարիբյան ոչ մեծ Սենթ Քիթս եւ Նեւիս պետության քաղաքացիություն։ Սրա հետ կապված՝ նա իրավունք չուներ ընտրվել նախագահ, քանի որ գործող օրենսդրությունը նման բան թույլ չի տալիս։

  • Կիսվել: