հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում. «Պատիվ ունեմ» և «Հայաստան»

Հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում. «Պատիվ ունեմ» և «Հայաստան»

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Հայտարարությունը՝ ստորև.

՛՛ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները խստորեն դատապարտում են այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ բռնությունն Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ:

Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ:

Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ են եղել:

Նշենք նաև, որ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում հարվածներ է ստացել, պատռվել է վերնաշապիկը․ նա պատրաստվում է միջադեպին իրավական ընթացք տալ:

 

  • Կիսվել: