հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հետաքրքիր է՝ նա ինչի քարոզ է անելու․ Գևորգ Պետրոսյանն Արայիկ Հարությունյանի մասին

Հետաքրքիր է՝ նա ինչի քարոզ է անելու․ Գևորգ Պետրոսյանն Արայիկ Հարությունյանի մասին

ԿԳՄՍ նախարարն ուղղաթիռով մեկնում է քարոզի: Հետաքրքիր է՝ նա ինչի քարոզ է անելու․ հարց է բարձրացնում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Կարծում եմ՝ Սյունյաց նահապետական աշխարհում նա քարոզելու բան չունի...

Բայց նա ի՞նչ գործ ունի աշխատանքի ժամին ուղղաթիռում:

Գետնի վրա կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի խնդիրները լրիվ լուծել է ու արդեն երկնքի՞ց է կառավարում համակարգը:

Մենակ չասեք, որ արձակուրդում է, որովհետև ես էլ կասեմ «տո լավ է»...

Թո բա թե ինքն այդ ուղղաթիռում տեղ է զբաղեցրել՝ որպես քաղաքացի Արայիկ Հարությունյան...»,- գրել է նա։

 

  • Կիսվել: