ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել  (տեսանյութ)

Հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել ԱՄՆ-ից՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: