ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հերթական սուտ լուրն է». Նուարդ Վարդանյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին

«Հերթական սուտ լուրն է». Նուարդ Վարդանյանը` Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու։

«Հերթական սուտ լուրն է: Ես լրագրողին հերքեցի, որ նման բան կա, բայց կրկին նման լուրերը շարունակում են պտտվել:

Ես ազնվությամբ չգիտեմ, թե ինչու են նման լուրեր շրջանառվում, որովհետեւ նման խոսակցություն նույնիսկ թիմի ներսում չի եղել: Այսինքն ոչ միայն առաջարկ չի եղել, այլեւ թիմի ներսում էլ այդ խոսակցությունը չի եղել ու մինչեւ հիմա ինձ էլ պարզ չի, թե ինչու են իմ անունը շոշափում այդ թեմայի շուրջ»,-ասաց նա:

  • Կիսվել: