շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից. Վարդևանյան

Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից. Վարդևանյան

Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

՛՛Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ: Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է:

Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:

Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: