ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը․ ԿԳՄՍ նախարարություն

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը․ ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների  համար օգոստոսի 3-20-ը  կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։

Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում http://e-school.am/lessons։

 

Ստորև ներկայացնում ենք  առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

🔸Երկրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

 

🔹Երրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

 

🔸Չորրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա - օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

 

🔹Հինգերորդ դասարան

Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին

Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին

Մայրենի - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

 

🔸Վեցերորդ դասարան

Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին

Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին

Աշխարհագրություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

 

🔹Յոթերորդ դասարան

Քիմիա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին

Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին

Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին

Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

 

🔸Ութերորդ դասարան

Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին

Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին

Քիմիա - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Հայոց լեզու - օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին

Հայ գրականություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին

Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին

Համաշխարհային պատմություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

«Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը  և  սովորողների մասնակցության  կազմակերպման  համար անհրաժեշտ տեղեկատվությունը։  

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ  համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: