երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հենց որ զգամ, որ ի վիճակի ենք բնակչությանը բավարար աջակցություն ապահովել, կանցնենք ավելի ակտիվ գործողությունների․ Քոչարյան

Հենց որ զգամ, որ ի վիճակի ենք բնակչությանը բավարար աջակցություն ապահովել, կանցնենք ավելի ակտիվ գործողությունների․ Քոչարյան

Մենք դրսից որեւէ ազդանշանի չէինք սպասում ու չենք սպասում։ Հենց որ զգամ, որ ի վիճակի ենք բնակչությանը բավարար աջակցություն ապահովել, կանցնենք ավելի ակտիվ գործողությունների։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմության հնարավոր ակտիվացման մասին հարցին։

Ընդ որում, նախկին նախագահի խոսքով, այս պահն աստիճանաբար հասունանում է։ Այնուամենայնիվ, նա չհերքեց, որ Երեւանի մի զգալի հատված դեռ պատրաստ չէ իրեն աջակցել։ «Այսօրվա օրակարգը չպետք է կառուցվի նրա վրա, որ ինչ-որ մեկին պետք է իշխանության բերել։ Այն պետք է հիմնված լինի կոնկրետ անձի՝ վարչապետի պաշտոնից հեռացնելու վրա։ Այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Մենք հնարավորություն կունենանք կոնսոլիդացնել քաղաքական դաշտը եւ ապահովել համապատասխան միջոցառումների անցկացումը՝ մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: