Հենց կոռուպցիայից ենք խոսում, իշխանությունն ընկնում է հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղում. Մեսրոպ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն իրեն երեք անգամ հակասեց. ասաց, որ տեղյակ չէ իրադարձություններից, այնինչ այս շենքում է եղել իրենց հետ: Հետո նույն դրա շրջանակում ասում է՝ ես պիտի չանեմ, այլ Տիգրան Ավինյանն անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը տեղյակ չէ Նորքի թաղապետի՝ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու մասին:
«Փաստը մնում է այն, որ իրենք բոլորը «Հանրապետություն» կուսակցության հետ գործընկերներ են և զուգահեռ իրենք ընդհանուր գծեր ունեն», -ասաց Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ հենց կոռուպցիայից են խոսում, իշխանությունը սկսում է ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել. «Երբ մենք սկսեցինք խոսել կոռուպցիայից , սկսեցին Հանրապետություն կուսակցության հետ այդ պատմությունը սկսել: Իրենք մի մարմին մի հոգի են ՔՊ-ն ու Հանրապետություն կուսակցությունը: Ինչ թանկացնում են, ասում են մանկապարտեզ ենք կառուցում, բայց դա էլ չեն անում: Ու մենք գնում նայում ենք, ասում էս չի՞ ձեր կառուցածը: Ինձ մեղադրում են հինգ տարվա կալանքով, իսկ կոռուպցիոներին ոչ մի բանով», -ասաց ավագանու անդամը:
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծի էր ենթարկել հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանին: