ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում. Մելքումյանը՝ Բեյրութում տեղի ունեցածի վերաբերյալ

Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում. Մելքումյանը՝ Բեյրութում տեղի ունեցածի վերաբերյալ

Խորը ցավ ապրեցի Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։

Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է  համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։ Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։

Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։

Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։

Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին»,- գրել է նա։

  • Կիսվել: