չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու. Ավինյան

Հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու. Ավինյան

Իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ: Այս մասին այսօր Հայաստանի ՀԸ-ի եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն:

Ավինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող՛՛:

Խոսելով այն մասին, թե տեսնու՞մ է արդյոք հեղաշրջման վտանգ՝ Ավինյանը պատասխանեց. ՛՛Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու՛՛:

 

  • Կիսվել: