հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին. Մինասյան

Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից։ 

Նա նշեց, որ բոլորը հիասթափված են: «Երբ մարդիկ անջատում են լայվը, տեսնում են իրականությունը, որտեղ ՀՀ քաղաքացիները հպարտ չեն, ՀՀ քաղաքացիները ամեն օր ավելի վատ են ապրում, հիվանդանում են, և չեն օգնում դիմակները, որտեղ մեռնում են մարդիկ, բայց դուք դրա մասին չեք խոսում, որովհետև դուք լայվերի ու լայքերի համար եք ստեղծված»,-ասաց Մինասյանը:

Ըստ նախկին դեսպանի՝ ՀՀ-ում կար միֆ, որը պայթեց․ «ՀՀում կար կարծիք, որ մեզ պետք էր հեղափոխություն, որ սկսենք լավ ապրել։ Հայաստանն ունեցավ իր խեղկատակ հեղափոխությունը։ Սկզբում մեզ ասում էին, որ մենք լավ ենք ապրելու, հետո՝ որ մենք նույն ձևով ենք ապրում, բայց հպարտ ենք և մեր դեմքին կա ժպիտ։ Հիմա մեզ ասում են՝ մենք վատ ենք ապրում, բայց եթե դուք բողոքեք, ուրեմն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետևորդն եք, և գոհ եղեք, որ մենք ենք»։

Միքայել Մինասյանը նշեց նաև, որ շուտով Հայաստանը, ազատվելով հեղափոխական միֆից, կսկսի ստեղծել բարեկեցիկ ու անվտանգ կայնք, ուր մարդիկ ունենալու են ազատ արտահայտվելու իրավունք և իրապես լինելու են հպարտ:

«Հեղափոխությունը կանգնել է ժողովրդի կոկորդին ու զրկում է մեզ մեր ապագայից․ պետք է դուրս շպրտել այն մեր օջախներից»,-ասաց նա:

  • Կիսվել: