երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հեղափոխությունից հետո էդ որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվել. Արման Եղոյան

Հեղափոխությունից հետո էդ որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվել. Արման Եղոյան

Հեղափոխությունից հետո էդ որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվել. հեռուստաընկերություննե՞րն եք դարձրել խամաճիկային, որոնց կեսից շատը ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի, մյուս կեսն էլ կարելի է ասել հավասարակշիռ են: Այս մասին Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Համայնքնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ որ համայնքում ժողովուրդն ինչպես ուզում է, այդպիսի ղեկավար էլ ընտրվում է: Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ գործադիր իշխանության կամքին հակառակ մի համայնքում մեկն ընտրվեր համայնքապետ: Բիզնեսնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ հստակ գիտեին ով որտեղ ոնց ում ինչքան եւ ինչի համար պետք է տար:

Հետեւաբար հարց. Մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն դարձնել խամաճիկային: Որ իրենց նման կեղծված ընտրություններից հետո տանկեր մտցնենք քաղաք, ՍԴ-ն էլ արդարացնի՞ դա: Մենք չենք պատրաստվում ոչ հաջորդ ընտրություններին, ոչ երբեւէ ընտրություն կեղծել, տանկեր մտցնել քաղաք, ՍԴ-ն պատել փշալարերով, հատուկջոկատայինների փողերն ուղղել ՍԴ-ի դատավորների վրա, այդ ավտոմատների փողերի տակ ստիպել որոշումներ կայացնել, որ մի հատ էլ սարքենք խամաճիկային»,-հայտարարեց Եղոյանը:

Նրա խոսքով՝ 2018-ի դեկտեմբերին ընտրությունները եղան այնքան մաքուր ու արդար, որ ոչ ոք նույնիսկ ՍԴ չդիմեց, որովհետեւ կասկածից վեր էին դրանց արդյունքները:

  • Կիսվել: