կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հեղափոխական իշխանությունը նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգեւորականներին․ «Հրապարակ»

Հեղափոխական իշխանությունը նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգեւորականներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանի ինաուգուրացիան օրհնեց Նավասարդ Կճոյանը, ով նախկին իշխանությունների միջոցառումներն էլ էր օրհնում: Հանրությունը շատ լավ հիշում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալը, որտեղ ներգրավված էր նաեւ Կճոյանը, նույն ինքը՝ Բենթլի Սամոն: Եվ չնայած հեղափոխական իշխանությունը կոռուպցիայի եւ նախկինների դեմ թեժ պայքար  է հայտարարել, սակայն Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից, փաստորեն, նախընտրում է կոռումպացվածի իմիջ ունեցող հոգեւորականին:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բավական չէ, որ մասնակցում է Արցախը հանձնած եւ եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունների միջոցառմանը, իր ելույթում էլ ասում է. «Մենք լծակից ու գործակից ենք ձեզ…»։ Ապա` «միաբանվե՛նք հանուն Երեւանի եւ երեւանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երեւանի եւ սիրելի երեւանցիների»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: