չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հազարավոր ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը․ Ալեն Սիմոնյան

Հազարավոր ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»,- գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք ՝ Կաթողիկոսը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ,  թե կարևոր են համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

 

  • Կիսվել: