շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայտնի են Երևանի 475 տեղամասերի նախնական արդյունքները

Հայտնի են Երևանի 475 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ_ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ Ըստ այդմ ուժերից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 50+1% _ը։

  • «Հանրային ձայն» կուսակցություն-9,68 %
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57%
  • «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12%
  • «Հաղթանակ» կուսակցություն-1.71%
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն-0.74%
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն-1.11%
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն-18․89%
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-0.34%
  • «Հանրապետություն» կուսակցություն-11.32%
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն -0.55%
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-1.8%
  • «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-1.01%
  • «Ապրելու երկիր» կուսակցություն-3.64%
  • «Մայր Հայաստան» դաշինք-15.43%

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։

Այս նախնական արդյունքներով Երևանի նոր ավագանու կազմում կլինի 5 ուժ՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած Ազգային Առաջընթաց կուսակցությունը, Մայր Հայաստան դաշինքը, Հանրապետություն կուսակցությունը և Հանրային Ձայն կուսակցությունը։

  • Կիսվել: