հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայտնի են այն 7 կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում կգան Հայաստան

Հայտնի են այն 7 կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում կգան Հայաստան

 Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում սպասվող բարձրաստիճան պատվիրակության կազմում կայցելեն Հայաստան։ Նրանք են` կոնգրեսականներ Անդի Լևինը, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա Դեգեթը, Գարի Քոնոլը, Ջոն Գարամենդին, Դեյվիդ Փրայսը։
 
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու համար։
Նշենք, որ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն»։
Նրա խոսքով` ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:

  • Կիսվել: