երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայտնի է, թե ինչ հանդիպումներ կունենա ԱՀ պատվիրակությունը ՀՀ-ում

Հայտնի է, թե ինչ հանդիպումներ կունենա ԱՀ պատվիրակությունը ՀՀ-ում

Այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են Արցախի և ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը

Խոսելով այն մասին, թե ինչու  Արցախի պատվիրակությունը չի մասնակցել հանդիպմանը՝  Ավանեսյանն ասել է, որ Երևանում գտնվող ԱՀ պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։

Նա վստահեցրել է, որ արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ ավեի վաղ հայտնի էր դարձել, որ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնել Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակություն է մեկնել Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը: Նա նշել էր, որ այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

 

  • Կիսվել: