ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ ՍԴ որոշումը

Հայտնի է Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ ՍԴ որոշումը

Սահմանադրական դատարանը որոշեց՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։

Այս մասին հայտնել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ իշխանական իմքայլական պատգամավորների նախագիծը որակելով հակասահմանադրական։


  • Կիսվել: