Հայտնի է առաջին երկիրը, ուր կայցելի Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում
Առաջին երկիրը, որը կայցելի Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում, կդառնա Մեծ Բրիտանիան։ Այս մասին գրում է Mirror-ը։
Պարբերականը նշում է, որ Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհանդիպեն Քորնուոլում՝ Քարբիս Բեյ հանգստավայրում, հունիսին «մեծ յոթյակի» գագաթնաժողովի շրջանակում:
Քորնուոլ կոմսության հաշվարկով՝ այդ հանդիպումը երկրի տնտեսության համար 50 մլն ֆունտ ստերլինգի չափով խթան կհանդիսանա:
Ջոնսոնը նկարագրել է Քարբիս Բեյը՝ որպես իդեալական վայր այդքան կարեւոր գագաթնաժողով անցկացնելու համար:
Նա պատրաստվում է դիմել աշխարհի ամենաապահովված երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարներին, ինչպես նաեւ ԵՄ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունն ընդլայնելու մասին խնդրանքով: