հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի արտադրամասի վարակակիրը իտալացի էր, որը թաքցրել էր իր հիվանդությունը. Փաշինյան

Հայտնի արտադրամասի վարակակիրը իտալացի էր, որը թաքցրել էր իր հիվանդությունը. Փաշինյան

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Շենգավիթ համայնքում գտնվող արտադրամասի մասին, որի աշխատակիցները նույնպես վարակավել են կորոնավիրուսով։

Վարչապետի խոսքով՝ վարակը տարածել է իտալացի ինստրուկտորը, որը մեկ-երկու օրով եկել է Հայաստան: Նա, իմանալով, որ ջերմում է,  թաքցրել է այդ փաստը, խմել է ջերմիջեցնողներ, այդպիսով խոչընդոտել վարակը պարզելու պրոցեսին։

Հետագայում նա լքել է Հայաստանը, սակայն այլ աշխատակիցների վարակել:

Ըստ Փաշինյանի՝ վարակվածների մեծ մասը կապված է հենց արտադրամասի և Էջմիածնի դեպքերի հետ:

Փաշինյանը նշեց, որ կոռեկտ չէ հայտնել արտադրամասի անվանումը, այնպես ինչպես չեն հայտնում վարակվածների անուն ազգանունները։

 

 

  • Կիսվել: