ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտարարության մեջ ոչ «Մեղրի» բառ կա․ Փաշինյանը՝  «Մեղրիի միջանցք» հասկացության մասին

Հայտարարության մեջ ոչ «Մեղրի» բառ կա․ Փաշինյանը՝ «Մեղրիի միջանցք» հասկացության մասին

Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Այդ հայտարարության մեջ ոչ «Մեղրի» բառ կա, ոչ էլ «միջանցք» բառ կա: «Միջանցք» բառ կա Լաչինի մասով, Մեղրիի մասով չկա: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե մենք ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին:

Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ, որ այո:

Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում: Բայց հիմա շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: