Հայտարարում են, թե նոր մայր օրենք են ընդունում ու դրա բովանդակությունն այսօր քննարկում են թշնամու հետ, Հակոբյան
Հայտարարում են, թե նոր մայր օրենք են ընդունում, ու դրա բովանդակությունն այսօր քննարկվում է թշնամու հետ: Այս մասին այսօր Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքի ժամանակ ասաց ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Թշնամին ասում է՝ Հռչակագրում ունեք կետ, որը վերաբերում է Արցախին, պետք է անպայման հանեք , ունեք 11-րդ կետը, որտեղ խոսվում է Ցեղասպանության մասին, չտեսնեմ նոր Սահմանադրության մեջ նման ձևակերպում լինի։
Դրանից օգտվելով՝ իշխանության ինչ-որ ներկայացուցիչ հայտարարում է, որ, իսկապես, եկեք, տեսնենք՝ 1,5 միլիոն մա՞րդ է ցեղասպանության ենթարկվել։ Եթե այո, ապա դրանց անձնագրային տվյալները, բնակության հասցեն հավաքել։ Նույնիսկ ցեղասպանն այդպես չի արտահայտվել, ինչպես իշխանության ներկայացուցիչը։
Մեր մեծերն արձանագրում էին՝ հայ ժողովուրդ, դու չես պարտվել թշնամուն, դու պարտվել ես ներսի թշնամուն, Նժդեhն ասաց` քո ներսի տականքին։ Եկեք խոսոտվանենք, որ այդպես է»:



