ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո. «Հայաստանի Հանրապետություն»

Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի անկախացման գործընթացը մեկնարկեց արցախյան շարժմամբ եւ ընթացավ Արցախի ազատագրական պայքարին զուգահեռ: Նորանկախ Հայաստանի կայացումը մեկնարկեց Զինված ուժերի, իսկ Արցախի Հանրապետությանը՝ Պաշտպանության բանակի ստեղծման հիմքի վրա:

Լիովին օրինաչափ է, որ աշխարհաքաղաքական մեր բարդ տարածաշրջանում հայկական պետականությունների խորհրդանիշը պետք է լիներ հայ զինվորը: Կայացած եւ ուժեղ զինված ուժերն են բոլոր ժամանակներում եղել հայկական պետականության պահպանման թիվ մեկ երաշխիքը: 44-օրյա պատերազմը մեկ ավելորդ անգամ հաստատեց այդ ճշմարտությունը եւ ընդգծեց հայ զինվորի անչափելի արժեքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: