ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից․Ա․Վանեցյան

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից․Ա․Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շորհավորել է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնը։ Ուղերձում ասվում է․

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից:

Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:

Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:

Պատիվ ունեմ»:

  • Կիսվել: