հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայրենիք» կուսակցությունը 1in.am-ից պահանջում է հերքել սուտ լուրը, այլապես կդիմեն դատարան

«Հայրենիք» կուսակցությունը 1in.am-ից պահանջում է հերքել սուտ լուրը, այլապես կդիմեն դատարան

Այսօր 1in.am լրատվականի կողմից հրապարակված հոդվածում նշված Աբել Հովսեփյանը չի հանդիսանում «Հայրենիք» կուսակցության անդամ (հոդվածը կցված է) և որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Ավելին՝ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին քաղաքում գրասենյակ կամ պատասխանատու չունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Դատապարտում ենք զանգվալային լրատվության միջոցի կողմից քաղաքական «ճաշակով» թելադրված հոդվածների, կեղծ տեղեկությունների հրապարակումը, ինչը արվում է «Հայրենիք» կուսակցությունը վարկաբեկելու նպատակով:

Պահանջում ենք նշյալ լրատվականից անհապաղ հերքել հոդվածում «Հայրենիք» կուսակցությանը վերաբերող կեղծ տեղեկությունները, այլապես «Հայրենիք» կուսակցության բարի համբավի պաշտպանության նպատակով կօգտագործենք իրավական բոլոր մեխանիզմները, ընդհուպ կօգտվենք դատական պաշտպանության միջոցներից», - նշել է Հակոբյանը։

 

  • Կիսվել: