շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել քան 44-օրյա պատերազմը․ ԱՀ նախագահ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել քան 44-օրյա պատերազմը․ ԱՀ նախագահ

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձում հայտնեց, որ ոչ միայն Արցախը այլ նաև Հայաստանի Հանրապետությունն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր։

Նա, մասնաորապես, նշեց. «Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել քան 44 օրյա պատերազմը։ Համոզված եմ, որ միակ լուծումը բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղում է միասնականության, անկեղծ երկխոսության և ողջախոհության հիման վրա։

Անդրադառնալով երկարաժամկետ անվտանգության ապահովմանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ոչ մեկ անվտանգային եկարաժամկետ երաշխիքներ չի կարող տալ։ «Այնուհանդերձ ՌԴ–ն շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»:

  • Կիսվել: