շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
«Հայոց ցեղասպանության խեղաթյուրումը չպետք է մնա անհետևանք»․ Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանրայնորեն ներողություն խնդրել

«Հայոց ցեղասպանության խեղաթյուրումը չպետք է մնա անհետևանք»․ Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հանրայնորեն ներողություն խնդրել

Ցյուրիխի Հայ ակադեմիականների միությունը (Armenian Academics Zurich)ը միանում է Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհրդի (CAAS) -ի դատապարտող հայտարարությանը և իր կողմից պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից հանրայնորեն ներողություն խնդրել իր հակազգային եւ մոլորեցնող արտահայտությունների համար։ Հայոց ցեղասպանության ցանկացած շահարկում և խեղաթյուրում չպետք է մնա անհետևանք։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) հայտարարությամբ մտահոգություն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորտներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ,

«Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը կոչ է արել վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները:

 

  • Կիսվել: