ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ողջունում է Գլխավոր Շտաբի` ՀՀ Վարչապետի հրաժարականի պահանջը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ողջունում է Գլխավոր Շտաբի` ՀՀ Վարչապետի հրաժարականի պահանջը

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
 
«Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Վարչապետի պաշտոնը պետական հեղաշրջման արդյունքում բռնազավթած Փաշինյան Նիկոլի հրաժարականը պահանջող Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի ուշացած, բայց անհրաժեշտ հրաժարականի պահանջը: Այդ պահանջը պետք է հնչեցվեր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ազգադավ Փաշինյան Նիկոլը ստորագրեց Արցախը թուրքին հանձնելու կապիտուլյացիոն հայտարարության տակ:
 
Միաժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին՝ Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը՝ միանալու ԶՈԻ Գլխավոր Շտաբի հայտարարությանը` կանխելու համար Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգը և ոչ մի պարագայում բռնություն չգործադրել ամերիկահպատակ հողատու Փաշինյան Նիկոլի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: