երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

Ճիշտ է՝  հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատսխան այն հարցին, թե Հայաստանը Ադրբեջանից ստացե՞լ է խաղաղության պայմանագրի շուրջ նոր առաջարկներ․

«Հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք ըստ էության պատասխան են հայկական կողմի առաջարկներին, այսինքն՝  կարելի է ասել այդ փաստաթղթի կամ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում, փաստաթուղթ այս պահին, կարծում եմ, դա սխալ է անվանել։ Քանի որ այս պահին  սրանք բնականաբար հրապարակման ոչ ենթակա մանրամասներ  և քննարկումներ են, չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ  ճիշտ է՝  հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»։

«Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների  մակարդակով հնարավոր հանդիպմանը՝ մինչև  տարեվերջ կարծում եմ, այո՛, չի կարելի բացառել»,- ընդգծեց նա։ 

  • Կիսվել: