երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայկական կողմը պատրաստ է երկկողմանի կապ հաստատել ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում․ Դենիս Գոնչար

Հայկական կողմը պատրաստ է երկկողմանի կապ հաստատել ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում․ Դենիս Գոնչար

Երևանը կառուցողականորեն է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության Ռուսաստանի նախաձեռնությունները, հայկական կողմը պատրաստ է երկկողմանի կապ հաստատել ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։ Այս մասին, ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Գործընկերներին արդեն ցուցադրվել են ռուսաստանյան կենսաբժշկական զարգացումները։ Երեւանը պատրաստ է մեծացնել համագործակցությունը, այդ թվում՝ կադրերի, պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցում»,- նշել է նա։ 

Ըստ Գոնչարի Մոսկվան նույն փոխըմբռնման հույսը դնում է ողջ Անդրկովկասի վրա։

«Մենք պետք է համոզվենք, որ հետխորհրդային տարածքում կենսահետազոտությունը չի սպառնում Ռուսաստանին, հաշվի առնելով Ուկրաինայում ԱՄՆ ծրագրերի հետ կապված իրավիճակը»,- հավելել է նա։ 

  • Կիսվել: