հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հայկական կողմը խաղաղապահ ուժերի ներկայության երկարաձգման վերաբերյալ հարց է բարձրացրել, սակայն համաձայնություն չի եղել. Էդմոն Մարուքյան

Հայկական կողմը խաղաղապահ ուժերի ներկայության երկարաձգման վերաբերյալ հարց է բարձրացրել, սակայն համաձայնություն չի եղել. Էդմոն Մարուքյան

Հայկական կողմը խաղաղապահ ուժերի ներկայության երկարաձգման վերաբերյալ հարց է բարձրացրել մինչև 20 տարի, սակայն տեսնում ենք, որ համաձայնություն չի եղել: Այս մասին այսօր «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սոչիի հանդիպմանը:

«Շատ կարևոր արձանագրում կա, որ Սոչիում հայկական կողմի նշաձողը ճանապարհի հետ կապված հստակ արձանագրում և ընկալում է ստացել: Դա քմահաճույք չէ, կամ մեր մեկնաբանությունը չէ, դա այն է, ինչ-որ կա, բոլոր նրանք, ովքեր կասկածներ ունեն դրա հետ կապված, որ ամեն դեպքում մի բան է ասվել, մի բան են անում, նրանք ադրբեջանական նարատիվներն են պաշտպանում: Ոչ թե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, այլ ադրբեջանական կողմը չի կարողանում համաձայնության գալ։ Հայկական կողմը ամեն հարցի վերաբերյալ լուծման եթե ոչ երկու, երեք տարբերակ ունի, այդ Ադրբեջանն է, որ չի կարողանում կողմնորոշվել, թե որ լուծումն է ինքը ուզում»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե, հիպոթետիկ, Ադրբեջանում քաղաքական կամք լինի, ապա կարող է մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր: Էդմոն Մարուքյանը ներկայացրեց հայկական կողմի նշաձողերը:

«Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, դելիմիտացիան պետք է իրականացվի: Մենք պնդել ենք, որ չի կարող այնպես լինել, որ պայմանագիր ստորագրենք, հետո գնանք դելիմիտացիայով պատերազմի մեջ ընկնենք, դելիմիտացիան պետք է լինի նոր պայմանագիրը: 1998 թվականի սխալը պետք է ուղղենք, և եթե այն ժամանակ ոչ թե ԼՂ-ն դուրս մնար բանակցություններից, այլ Հայաստանը դուրս մնար, ԼՂ-ն և Ադրբեջանը մնային բանակցեին, Լեռնային Ղարաբաղի խնդիրը վաղուց լուծված կլիներ»,- ասաց նա և նշեց, որ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը պետք է բարձրանա, և նա մտնի բանակցությունների մեջ:

«Սա է այն մոտեցումը, որ Արևմուտքը պաշտպանում է, և կարծում եմ, որ այդ մոտեցումն ընկալում է գտնում նաև Ռուսաստանում, քանի որ չի կարող այդ հարցը լուծվել առանց հիմնական խնդրի մարդկանց ներկայացուցիչների: Մեր խաղաղության պայմանագիրը, ոնց էլ որ կստորագրվի, չի կարող ուժ ունենալ և չի կարող պահպանել խաղաղություն, եթե դա չունի հովանավորներ»,- ասաց նա:

  • Կիսվել: