երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Զասին

Հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Զասին

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: