հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը

Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության արդիական հարցեր։

Նշենք, որ սա ընտրություններից հետ ՌԴ–ի հետ առաջին շփումն է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: