ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան

Հայկական Կարմիր խաչի գրասենյակը հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետին մոտ առաջին օգնության վրան է տեղադրել․ Հովհաննեսյան

Հայկական Կարմիր խաչը քիչ առաջ վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին, Ագարակի անցակետում։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկական Կարմիր խաչի մամլո խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։

«Սա կատարվում է հումանիտար և մարդասիրական նպատակով, քանի որ Իրանից Հայաստան մուտք են գործում օտարերկրյա քաղաքացիներ՝ հակամարտության հետևանքով։ Թեև առաջին բուժօգնության անհրաժեշտություն ամեն դեպքում կարող է չլինել, հնարավոր է անհրաժեշտ լինի ջուր կամ տեղեկատվական աջակցություն»,-ասաց Արթուր Հովհաննեսյանը ։

«Կարմիր խաչի մեր գործընկերները կենտրոնական գրասենյակում են՝ Պարոնյան 21/1 հասցեում, ինտենսիվ ռեժիմով աշխատում են», – նշեց «Հայկական Կարմիր խաչ»–ի մամլո խոսնակը։

Գործում է աջակցման կարճ հեռախոսահամար՝ 8184։

  • Կիսվել: