հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկական դիրքերի և շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին․ Մարուքյան

Հայկական դիրքերի և շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին․ Մարուքյան

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժի և սպառնալիքների միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի չդադարող քաղաքականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Հայկական դիրքերի և վիրավոր զինվորին տարհանող շտապօգնության մեքենայի գնդակոծումը վկայում է Ադրբեջանի անխնա գործողությունների և բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: