Հայկական բանակը վերականգնվելու անհրաժեշտություն ունի. Պատգամավորը՝ ռազմական բյուջեն չավելացնելու մասին
Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե 2026 թվականին ռազմական բյուջեում էական ավելացումներ չեն լինի՝ դա պատճառաբանելով ենթադրյալ խաղաղության համատեքստով։
«Հետաքրքիր պատահականությամբ՝ նույն այդ հայտարարության կամ հաջորդ օրը օկուպացված Քարվաճառի շրջանում Ադրբեջանի նախագահը խոսում էր ճիշտ հակառակի մասին։ Նա նաև ակնարկ արեց, որ ուժի գոյությունն ու ադրբեջանական բանակի հզորությունն են թույլ տվել Արցախի հարցը լուծել իրենց օգտին։ Ալիևը նաև հայտարարեց, որ որևէ երաշխիք չկա, որ պրոցեսը կհանգուցալուծվի և ռազմական գործողությունների կամ ուժի կիրառման անհրաժեշտություն չի լինի»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ավելացրեց, որ պատերազմից և 2023 թվականի ռազմական ագրեսիայից հետո հայկական բանակը վերականգնվելու անհրաժեշտություն ունի և այս պարագայում նման հայտարարություն անելը տրամաբանական չէ։


