շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն

Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն

Էներգետիկի օրվա կապակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ և պարգևատրման արարողություն, որին ներկա էր նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-«ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանի շնորհավորական ելույթներից հետո ՀԱԷԿ-ի շուրջ 200 աշխատակիցներ պարգևատրվել են հուշամեդալներով և շնորհակալագրերով՝ ՀԱԷԿ-ի բնականոն ու անխափան գործունեության ապահովման աշխատանքներում ունեցած վաստակի, ինչպես նաև թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի եզրափակիչ փուլի աշխատանքները ներառող ՊՆՎ-2021-ի ընթացքում բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվությամբ իրականացրած բարեխիղճ, օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար:

  • Կիսվել: