շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայկական զորամիավորումները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից». Ադրբեջանի փոխարտգործնախարար

«Հայկական զորամիավորումները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից». Ադրբեջանի փոխարտգործնախարար

«Ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայեր են ապրում․ մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
 
Նա նշեել է՝ Բաքվի համար կարևորագույն հարցերից մեկը հայերի ինտեգրումն է ադրբեջանական հասարակության մեջ.
 
«Հրադադարի խախտման դեպքեր են լինում, դրանք խոչընդոտում են խաղաղության ամրապնդմանն ու պետք է կասեցվեն»։
 
«Վստահ եմ, որ ռուս խաղաղապահները լիովին գիտակցում են իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները։ Հայկական ապօրինի զորամիավորումները, որոնք գտնվում են այնտեղ, պետք է դուրս բերվեն, և գործընթացն այդ ուղղությամբ է լինելու։ Պետք է վերացվեն խաղաղությանը խանգարող բոլոր խոչընդոտները»,- հավելել է Խալաֆովը։

  • Կիսվել: