շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը կլինի մայիսի 1-ին

Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը կլինի մայիսի 1-ին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։

Փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին: Հեղափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

  • Կիսվել: